ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.05.2016 | 00:01

Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ: Խորտակի՛ր, Տե՛ր, սատանայի բռնությունը, հատի՛ր ու դե՛ն նետիր նրա զորությունը, արգելի՛ր նրա հարձակումն ինձ վրա, որպեսզի, մարմինս ընդունայն վարելով՝ չտանի ընդարձակ ճանապարհով, որը կորստյան ու ապականության է մատնում:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ